Համագործակցության նոր հարթակ Հայաստանում AR / VR տեխնոլոգիաներով զբաղվողների համար

Մարտի 9-ին ISTC-ի կենտրոնում տեղի կունենա առաջին  լրացված իրականության (Augmented Reality) և վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրվող մարդկանց ոչ ֆորմալ հանդիպում, որի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ և Հայաստանը դարձնել AR / VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը։

Կստեղծվի AR / VR տեխնոլոգիաներով զբաղվողների և հետաքրքրվոզների ակումբ: AR / VR Club Armenia-ի ոչ ֆորմալ հանդիպումների արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր հարթակ, որտեղ AR / VR տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրված մարդիկ կարող են ներկայացնել իրենց նախագծերը, քննարկել հնարավոր համագործակցության հննարավորությունները, ծանոթանալ նորագույն լուծումներին և գործիքներին։

AR / VR 1-ին Meetup-ի ժամանակ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ միասին նախագծեր իրականացնելու համար։ Ինչպես նաև խրախուսվում է  AR / VR սարքերի ցուցադրումը:

Նշենք, որ AR / VR Club – Meetup #1-ի կազմակերպիչներն են Arloopa, Locator ընկերությունները և ISTC կենտրոնը: