Jay Z-ն գործարկել է վենչուրային ֆոնդ՝ early-stage սթարթափներին աջակցելու նպատակով

Jay Z-ն գործարկել է վենչուրային ֆոնդ՝ early-stage սթարթափներին աջակցելու նպատակով

Ամերիկացի ռեփեր Jay Z-ն հիմնել է Arrive անունով վենչուրային ֆոնդ: Arrive ներդրումային հարթակը մասնավորապես աշխատելու է սկսնակ early-stage սթարթափների հետ, կառաջարկի  ֆիանսական ներդրումներ, ինչպես նաև կհամագործակցի և կաջակցի բրենդինգի, բիզնես առաջխաղացման գործում: Ներդրումային ֆոնդ ստեղծելու ռեփերի մտադրության մասին հայտնի դարձավ փետրվարին, իսկ այժմ այն արդեն պաշտոնապես սկսել է գործունեությունը:

Arrive hիմնադրամի գործընկերը Roc Nation ժամանցային ընկերութունն է, որը համագործակցում է Primary Venture Partners և GlassBridge Asset Management ընկերությունների հետ նոր ընկերություն ստեղծելու համար, որն առաջին հերթին կզբաղվի վենչուրների կառավարման համար խորհրդատվության, բիզնես առաջխաղացման գործունեությամբ:

Նշենք, որ ռեփեր Jay Z-ն մշտապես տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրություն է ցուցաբերել: Նա արդեն իսկ մի շարք ներդրումներ է կատարել սկսնակ ընկերություններում, այդ թվում Uber-ում, Stance-ում և այլն: