Nokia ընկերության 2000-ականների վերածնված Nokia 3310-ը մեծ հետաքրքրություն ու պահանջարկ ունի սպառողների շրջանում: Նախնական պատվերներ ընդունող Carphone Warehouse ընկերությունը, հայտարարել է, որ նոր հեռախոսի պահանջարկն աննախադեպ է:
Nokia 3310-ի նոր մոդելի վերաթողարկման մասին հայտարարությունից հետո որոնողական համակարգում Nokia-ի վերաբերյալ որոնումների քանակն ավելացել է մոտ 800%-ով: Մի շարք կանխատեսումների համաձայն՝ Nokia 3310-ը կարող է հետին պլանում թողնել ֆիննական ընկերության ավելի ժամանակակից սմարթֆոնները:
Նշենք, որ Nokia 3310-ը պաշտոնապես ներկայացվել է Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2017-ի ժամանակ: 5 փաստ վերածնված Nokia 3310-ի և ընկերության սմարթֆոնների նոր շարքի մասին կարող եք կարդալ այստեղ: