Startup Grind-ի երևանյան հանդիպման հյուրը Sololearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանն է

Startup Grind-ի երևանյան հանդիպման հյուրը Sololearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանն է

Մարտի 10-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի երկրորդ միջոցառումը:

Այս անգամ հյուրը Sololearn սթարթափի համահիմնադիր Եվա Հյուսյանն է: Միջոցառման մանրամասներին ծանոթանալ և գրանցվել հնարավոր է այստեղ: Նշենք, որ գրանցումը վճարովի է:

Startup Grind-ը սթարթափների ամենամեծ համայնքն է, որն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: Այն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 98 երկրների ավելի քան 200 քաղաքներից ձեռներեցների:

Երևանյան միջոցառման հովանավորներն են Picsart և Appricode ընկերությունները, գործընկերներն են` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը  և AVIPlatform կայքը:

Startup Grind-ի երևանյան նախորդ հանդիպման հյուրը Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանն էր: