Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

BlackCam

Գինը՝ 1.99$ – անվճար

BlackCam-ի միջոցով հնարավոր է սև և սպիտակ լուսանկարներ անել և խմբագրել դրանք առաջարկվող բազմաթիվ ֆիլտրերով:

Danmaku Unlimited 2 – Bullet Hell Shmup

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղում պետք է անընդհատ կրակել և վերացնել անհամար թշնամիներին: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 5 աշխարհ:

Quick Fit

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որն առաջարկում է 7 րոպեանոց մարզումների ծրագիր: Հավելվածում առկա են ուղղորդող որակյալ HD տեսանյութեր և աուդիո ցուցումներ: Յուրաքանչյուր վարժությունից հետո 10 վայրկյան հանգստի ժամանակ է տրվում: Quick Fit-ը թույլ է տալիս նաև չափել գրանցած արդյունքները:

Fractal Space

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է ողջ մնալ խորհրդավոր տիեզերակայանում, որը հարուստ է բազմապիսի գլուխկոտրուկներով: Հարկավոր է լուծել դրանք, առաջ շարժվել, բացահայտել տիեզերակայանի բոլոր անկյունները:

Four: The Space Fight

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը հնարավոր է խաղալ միաժամանակ 4 հոգով: Հարկավոր է կառավարել տիեզերանավը սենսորային ջոյստիկով և կրակել այլ օբյեկտների վրա, շարժվել առաջ՝ հաղթահարելով փուլերը: