Startup Boost Weekend-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է

Startup Boost Weekend-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է

Մարտի 17-19-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում կանցկացվի Startup Boost Weekend, որին կարող են մասնակցել Սլավոնական և Ամերիկյան համալսարանների ուսանողները:

Այս եռօրյա միջոցառումը նպատակ ունի ստեղծել գրավիչ միջավայր յուրահատուկ գաղափարներով, հեռանկարներով ու գիտելիքներով օժտված ուսանողների ձեռներեցության համար՝ առանց մասնագիտական սահմանափակման:

Սա նոր հնարավորություն է տարբեր հմտությունների տիրապետող ուսանողների՝ ծրագրավորողների, դիզայներների, մարքեթոլոգների, ապրանքային մենեջերների և բոլոր սթարթափ էնտուզիաստների համար համատեղ ուժերով ընդամենը 54 ժամում ստեղծելու նոր սթարթափներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցներից կկազմվեն թիմեր, որոնք կաշխատեն առանձին գաղափարների իրականացման շուրջ, բիզնես մոդելների ստեղծման վրա, որից հետո կստանան մենթոր մասնագետների արձագանքներ ու գնահատականներ և վերջնական փիչինգից հետո կընտրվեն առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը:

1-ին տեղը գրաված թիմը հնարավորություն կունենա զարգացնել սթարթափը EPIC ինկուբատորում, նաև ներկայացնել գաղափարը հուլիսին կայանալիք Sevan Startup Summit-ում: Հաղթող թիմը կստանա 600 դոլար ֆինանսական պարգև:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Նշենք, որ Startup Boost Weekend-ը կազմակերպվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի  և ՀԱՀ EPIC կենտրոնի համագործակցությամբ: