Viber-ում կավելանան նոր օգտակար ֆունկցիաներ

Viber-ի թարմացված տարբերակում կավելանան նոր օգտակար հնարավորություններ: Այսպիով կներդրվի գաղտնի չաթի հնարավորություն, հնարավոր է կլինի նաև ստեղծել խմբային գաղտնի չաթեր, որոնք օգտատերերի սահմանած ժամանակում ավտոմատ կերպով կինքնաոչնչացվեն:

Բացի գաղտնի չաթի հնարավորությունից,նախատեսվում է բարձրացնել գաղտնի չաթերի անվտանգության աստիճանը: Այսպիսով հնարավոր կլինի նամակագրության առանձին մասեր պաշտպանել գաղտնաբառի միջոցով, ինչպես նաև արգելել հաղորդագրություններն այլ օգտատերերին ուղարկելու հնարավորությունը:

Եվ ամենակարևորն այն է, որ չաթում սքրինշոթեր հնարավոր չի լինի անել: Սա կգործի միայն Android համակարգում: iOS համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ սքրինշոթերը առհասարակ չեն արգելափակվում, բայց այս դեպքում էլ կուղարկվի ծանուցում, եթե զրուցակիցը սքրինշոթ անի չաթը:

Մինչև այս, 2017-ի հունվարին Viber-ում ներդրվել էր ինքնաոչոնչացվող հաղորդագրությունների հնարավորությունը:  Նշենք, որ նոր ֆունկցիաները հասանելի կլինեն և՛ iOS, և՛ Android համակարգերի համար արդեն հաջորդ շաբաթ: