Արդեն ամենամյա ավանդույթ է դարձել ՏՏ ոլորտի ընկերությունների միջև շախմատի մրցաշարը։ Այս տարի այն կմեկնարկի ապրիլի 28-ին: IT Chess Сup-ը, ոչ միայն խաղալու, այլև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակի շուրջ համախմբելու նախաձեռնություն է։
Մրցաշարին գրանցվելու վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Պաշտոնական բացումը կկայանա ապրիլի 28-ին: Առաջին հանդիպումը նախատեսվում է ապրիլի 29-ին, իսկ եզրափակիչն ու փակումը՝ ապրիլի 30-ին:
Մրցաշարին արդեն միացել են EPAM Systems-ը, Fimetech-ը, Vmware Armenia-ն, Ginosi Apartels Yerevan-ը, Betconstruct-ը, Synopsys Armenia-ն, Optym-ը:
Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչը Synergy ընկերությունն է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։