ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Flow
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել և ավելի համակարգված դարձնել էլեկտրոնային նամակագրությունը Gmail-ում, Hotmail-ում, IMAP inbox-ում, QQ mail-ում:
Cuecard
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա կօգնի ավելի տեսաելի դարձնել օրական առաջադրանքները, նշումները, կարևոր իրադարձությունները և կհիշեցնի դրանց մասին:
Princess Fairy Tale
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա երեխաների համար նախատեսված ինտերակտիվ գունազարդման խաղ է: Այն պարունակում է 11 տարբեր տեսարաններ, որոնք հարկավոր է գունավորել:
Louvre HD
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածում հավաքված է ավելի քան 2300 արվեստի գործեր՝ իրենց ստեղծման պատմությամբ, հեղինակների մասին տեղեկություններով: Հնարավոր է պահպանել սիրելի գործերը առանձին տեղում՝ հաճախ անդրադառնալու նպատակով:
Devious Dungeon 2
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում պետք է կռվել թշնամիների դեմ մութ դղյակում: Այն ունի 5 աշխարհ, 3 տիպի կերպարներ և բազմատեսակ զենքեր, որոնցով պետք է կռվել: