CloudFlare-ը Երևանում կունենա տվյալների կենտրոն

CloudFlare-ը Երևանում կունենա տվյալների կենտրոն

Կայքերի սպասարկման և անվտանգության ծառաություններ տրամադրող հայտնի CloudFlare-ը առաջիկայում տվյալների կենտրոն կունենա նաև Երևանում: Նախատեսվում է նոր կենտրոնի տեղակայմամբ ապահովել մոտ 6 մլն. ինտերնետ ռեսուրսի արագությունն ու անվտանգությունը: CloudFlare-ին միացված կայքերն ավելի պաշտպանված են և կրկակի անգամ արագ են աշխատում, 60%-ով ավելի քիչ թրաֆիք են զբաղեցնում, 65%-ով նվազում է նաև սերվերի ծանրաբեռնվածությունը:

 

Ընկերության նկարագրությունում Հայաստանը ներկայացված է, որպես աշխարհում ամենահին երկրներից մեկը՝ հարուստ պատմությամբ, որը հայտնի է կոնյակով, լավաշով, գեղեցիկ միջնադարյան եկեղեցիներով, նաև գրոսմայստերներով:

Նշենք, որ Երևանի տվյալների կենտրոնը կդառնա CloudFlare-ի աշխարհում թվով 103-րդ, իսկ Ասիայում՝ 37-րդը: