Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Bike Gear Calculator

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա սպորտային հավելված է՝ նախատեսված պրոֆեսիոնալ հեծանվորդների համար, որը կօգնի տեղեկանալ հեծանիվի կարգավորումներին, նաև տեղեկատվությամբ կիսվել ընկերների հետ:

Willio

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ընկերների հետ միասնական վճարումներ անել: Հնարավոր է վճարումները բաժանել իրար միջև և  ըստ պլանի կատարել վճարումները:

LightEaters!

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում պետք է պայքարել խավարի և մթության դեմ, ամեն աշխարհում պետք է գտնել բանալիներ, լուսավորել և բացահայտել նոր վայրեր: Խաղն ունի 30 աշխարհ:

Trixibrix

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է կոտրել գունավոր աղյուսները և վաստակել միավորներ:

Tesla Wars

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է պաշտպանել Տեսլայի հզոր էլեկտական աշտարակը արտաքին թշնամիներից՝ շանթահարելու միջոցով:

Tesla Wars HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նախորդի HD տարբերակն է: Խաղի էությունն ու առաջադրանքները նույնն են, այս մեկն ավելի որոկյալ է և նախատեսված է iPad-ով խաղալու համար: