PicsArt-ը գործարկել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին պատրաստել և ազատ տարածել սեփական սթիքերները: Օգտատերերի ստեղծած սթիքերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat -ի, ինչպես նաև ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար:
Սթիքեր պատրաստելիս` օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit նկարներից: PicsArt-ի free-to-edit լուսանակարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:
Նշենք, որ բոլոր սթիքերների հեղինակները նշված կլինեն և հնարավոր կլինի նաև տեսնել ընկերների կամ այլ հեղինակների կողմից պատրաստված ամենատարածված սթիքերները:
Այս զվարճալի հնարավորությունը է հասանելի կլինի iOS և Android համակարգերի օգտատերերին հավելվածի թարմացված տարբերակում:
Ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: