PicsArt-ով հնարավոր կլինի պատրաստել սթիքերներ

SSUCv3H4sIAAAAAAAEAH2QMQvCMBCFd8H/EDIXFNwcHdwEBzdxuKZHDaaJ5JJKKf3vJk0CGcQt73u5d7ybtxvGeAskBT+yOaqgpVKenAUnjQ5432SOnXTGSlARRrasDicHzhNSjMhIgMM+/E0wz5c996RZMVYzTASLX9G8FfKmcsi30bkhauKFL82fkBOCd9PuDPSMFX6EXSQJVAo0Gl+FpsejFIYetZjWWlVdiwoh1b2nr/z1cWiH+gCj7NBUGnwnTXWL0QhQceBQJYtwdjPkfcsXnXW4lZ0BAAA=

PicsArt-ը գործարկել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին պատրաստել և ազատ տարածել սեփական սթիքերները: Օգտատերերի ստեղծած սթիքերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat -ի, ինչպես նաև ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար:

Սթիքեր պատրաստելիս` օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit նկարներից: PicsArt-ի free-to-edit լուսանակարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

Նշենք, որ բոլոր սթիքերների հեղինակները նշված կլինեն և հնարավոր կլինի նաև տեսնել ընկերների կամ այլ հեղինակների  կողմից պատրաստված ամենատարածված սթիքերները:

Այս զվարճալի հնարավորությունը է հասանելի կլինի  iOS  և  Android համակարգերի օգտատերերին հավելվածի թարմացված տարբերակում:

Ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը  հասանելի է  20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: