Startup Grind Yerevan-ի հաջորդ հյուրը Joomag-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն է

Startup Grind Yerevan-ի հաջորդ հյուրը Joomag-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն է

Ապրիլի 14-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի երրորդ միջոցառումը:

Այս անգամ հյուրը Joomag-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն է: Հայկական Joomag հարթակում, որը նախատեսված է թվայնացված ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ ստեղծելու համար, հրատարակիչների թիվն արդեն հասել և անցել է 500 հազարը:

Միջոցառման մանրամասներին ծանոթանալ և գրանցվել հնարավոր է այստեղ: Նշենք, որ գրանցումը վճարովի է:

Startup Grind-ը սթարթափների ամենամեծ համայնքն է, որն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: Այն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 98 երկրների ավելի քան 200 քաղաքներից ձեռներեցների:

Երևանյան միջոցառման հովանավորներն են Picsart և Appricode ընկերությունները, գործընկերներն են` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը  և AVIPlatform կայքը:

Startup Grind-ի երևանյան նախորդ հանդիպումների հյուրերն էին Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը և SoloLearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանը: