Թողարկվել է Super Mario Run խաղի Android տարբերակը

Թողարկվել է Super Mario Run խաղի Android տարբերակը

Մեծ աղմուկ հանած Super Mario Run խաղը Nintendo ընկերությունը թողարկել է նաև Android օպերացիոն համակարգի համար: Նախկինում այն հասանելի էր միայն iOS օգտատերերին:

Super Mario Run-ում հնարավոր է ընտրել 4 կերպարներից (Peach, Luigi, Yoshi կամ Toadette) մեկին: Ավելացել են նոր ռեժիմներ: Ամբողջ խաղը բաղկացած է 24 աշխարհից:

Nintendo ընկերությունը լեգենդար խաղի թողարկման մասին հայտնել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ iPhone 7-ի պրեզենտացիայի օրը: Նշենք, որ խաղը հարմարեցվել է մոբայլի համար, այն կարելի է խաղալ մեկ ձեռքով: Խաղը մշակել է ճապոնացի դիզայներ Սիգերու Միյամոտոն: Այն դեկտեմբերից արդեն հասանելի էր ներբեռնման համար միայն iOS համակարգում, հիմա արդեն թողարկվել է Android տարբերակը: