ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Modern Labyrinth
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում պետք է գնդի հավասարակշռությունը պահպանելով՝ հաղթահարել խոչընդոտները, խուսափել անցքերից և այն հասցնել վերջնակետին:
Jotalicious
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կհեշտացնի գնումներ կատարելը: Այն կօգնի կազմել գնումների ցուցակը:
Mind Magnets Info Organizer
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի հեշտ և արագ ձևոև նշումներ անել, ցանկեր ու ցուցակներ կազմել:
PixelWakker
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը նախատեսված է նկարները խմբագրելու համար, որի միջոցով հնարավոր է ստեղծել յուրօրինակ պիքսելային նկարներ:
Dizy
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա զառախաղ փազլ է: Պետք է ճիշտ հերթականությամբ դասավորել քարտերը, վաստակել միավորներ և բոնուսներ: