Սմարթֆոններով համերգ Թումո Երևանում

Սմարթֆոններով համերգ Թումո Երևանում

Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում Թումո Երևանում անցկացվում են նորարական միջոցառումներ։ Ֆրանսիացի հայտնի երաժիշտ Ժան Ժոֆրոն և թումոցիներից բաղկացած մոբայլ նվագախումբը ելույթ ունեցան և ներկայացրին Grame-ի Faust ծրագիրը։

Լիոնում Faust երաժշտական ծրագրավորման լեզվի մեկշաբաթյա դասընթաց անցած Թումոյի ուսանողների և աշխատակիցների խումբը, ինչպես նաև ծրագրի հեղինակ Grame-ից հրավիրված մասնագետը պատրաստել էին ինտերակտիվ համերգ՝ 30 սմարթֆոններով:

Faust-ը երաժշտությունը և ծրագրավորումը միավորող հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել և կատարել երաժշտություն՝ կոդեր գրելու միջոցով։ Դրա SmartFaust հավելվածի միջոցով թումոցիները, որպես երաժշտական գործիք օգտագործելով իրենց սմարթֆոնները համերգ տվեցին:

Հանդիսատեսը նույնպես միացել է ինտերակտիվ կատարմանը՝ սմարթֆոններում SmartFaust հավելվածի միջոցով:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Grame-ի, Muscari Association-ի, Lyon Metropolis-ի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։

It's time for the marimba/smartphone/drums concert we're having in partnership with Grame!

Posted by Tumo Center for Creative Technologies on Freitag, 24. März 2017

 

Նունե Գրիգորյան