iOS Update. 5 նոր ֆունկցիա, որոնք ավելացել են iOS 10.3-ում

Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը: Ներկայացնում ենք թարմացված iOS 10.3-ում ավելացած գործառույթները, որոնք նախկինում չկային:

1. APFS ֆայլային համակարգ

iOS 10.3-ում հայտնվել է նոր ֆայլային APFS համակարգը: Նախքան թարմացնելը, խորհուրդ ենք տալիս կրկնօրինակել տվյալները, քանի որ այս համակարգը անհամատեղելի է նախկին  HFS + -ի հետ, որով աշխատում էին i-սարքավորումները: Այլապես հնարավոր է կրցնեք ձեր տվյալները:

Սա ինտերֆեյսի թարմացում չէ, այդ պատճառով էլ գուցե փոփոխությունը այնքան էլ ակնառու չլինի: Սակայն APFS համակարգը լավ օպիմիզացված է: Այժմ iOS ֆայլերի հետ աշխատանքը ավելի է արագացել:

2. AirPods-ի որոնում

Հնարավորություն է առաջացել գտնել Apple-ի անլար AirPods ականջակալները: Դրանք գտնել հնարավոր է քարտեզի վրա կամ էլ Find iPhone հավելվածով՝ ձայնային ծանուցումների միջոցով: Այս ֆունկցիան աշխատում է բավականին հետաքրքիր ձևով, քանի որ հավելվածում հնարավոր է տեսնել միայն այն ինֆորմացիան, թե երբ եք վերջին անգամ միացրել AirPods-ը iPhone-ին կամ էլ այլ խնձորային սարքավորման:

3. Apple ID պրոֆիլ 

Այս նոր թարմացմամբ՝ պրոֆիլի, անվտանգության կարգավորումների, iCloud հաշվի տվյալների, App Store-ի կարգավորումների մասին ամբողջ ինֆորմացիան մեկտեղված է մեկ առանձին բաժնում: Մտեք կարգավորումների բաժին և կտեսնեք նոր Apple ID պրոֆիլը:

4. iCloud Storage-ի օգտագործում

Այժմ հնարավոր է տեսնել տեղեկատվություն՝ ինչպես եք օգտագործում ամպային շտեմարանը iCloud Storage-ը:

5. Ձայնագրություններ, քարտեզներ և նոր անիմացիաներ

Վիդջեթների պանելին հայտնվել է նոր Podcasts վիդջեթ, որը հարմարեցված է այն դեպքերի համար, երբ դու լսում եք նման ֆորմատի ձայնագրություն: Դրանցով հնարավոր է նաև կիսվել մեսենջերով: Քարտեզում ավելացել է եղանակի մասին ինֆորամացիա, որըներկայացված է տեղական օդերևութաբանական կանխատեսումները՝ ըստ ժամերի: Ինչպես նաև մի փոքր փոփոխվել են հավելվածների գործարկաման անիմացիաները: Համեմատաբար դրանք արագացել են: