Լավագույն հավելվածները յոգայով զբաղվողների համար

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով յոգայով հետաքրքրվողների և զբաղվողների համար լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Yoga.com Studio (AndroidiOS)

Գինը` անվճար (Android), $3.99 (iOS)

Այս հավելվածը աշխարհում ամենահայտնի ու տարածվածներից մեկն է: Այստեղ կարելի է գտնել 300-ից ավելի ասանաներ՝ մարմնի դիրքեր, յուրաքանչյուրի համար ուղորդող HD տեսանյութով: Հավելվածում առկա է 37 արդեն իսկ պատրաստի ծրագիր: Մարմնի դիրրքերը հնարավոր է ընտրել ըստ փուլերի սկսնակներից մինչև պրոֆեսիոնալ յոգայով զբաղվողներ այստեղ կգտնեն իրենց անհրաժեշտ դիրքերը:

Daily Yoga (AndroidiOS)

Գինը` անվճար

Ամենօրյա վարժանքները հնարավորէ կազմակերպել այս հավելվածի օգնությամբ: Yoga Daily-ում ներկայացված են 400-ից ավելի դիրքեր, 50 դաս, սկսնակների համար նույնպես կան ծրագրեր, դրանք թվով 7-ն են: Այստեղ հնարավոր է գտնել հատուկ մշակված ծրագրեր՝ ուղղված մարմնի տարբեր մասերի առողջությանը: Ինչպես օրինակ վզի, մեջքի, բազուկների համար նախատեսված վարժություններ, այդ թվում նար բաժանված են կատեգորիաներ վազորդների և այլ սպորտաձևերով զբաղվողների համար: Այս մեկում նույնպես կան ուղորդող անիմացիոն տեսանյութեր:

Pocket Yoga (AndroidiOS)

Գինը` անվճար (Android), $2.99 (iOS)

Սա հետաքրքիր հավելված է, քանի որ հնարավոր է ստեղծել սեփական յոգա ծրագիրը, միջավայրը, մամնի դիրքերի հաջորդականությունը, սահմանել դրանց փոփոխության անհրաժեշտ ժամանակը և այլն: հավելվածն ունի մանրամասն ձայնային և տեսաուղեցույց յուրաքանչյուր ասանայի համար: Յոգայով լրջորեն զբաղվողների, մարզիչների համար թողարկվել է նաև Pocket Yoga Practice Builder վճարովի հավելվածը՝ նախատեսված Android և iOS համակարգերի համար, որը կարելի է գնել 6.99 դոլարով:

Universal Breathing – Pranayama Free (AndroidiOS)

Գինը` անվճար

Յոգայի կարևորագույն բաղկացուցիչ մաս է կազմում Պպրայանաման՝ ճիշտ շնչառությունը, շնչառական վարժությունների անսխալ կատարումը՝ մեդիտացիաների ժամանակ կենտրոնացվածությունը չխախտելով: Այս հարցում խոստանում է օգնել, ուղղորդել և սովորեցնել այս հավելվածը: Հավելվածի նկարագրությունում նշվում են մի քանի հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել առաջարկվող շնչավարժություններով, ինպես օրինակ միգրենը, զարկերակային բարձր ճնշումը, դեպրեսիան, ասթման և այլն:

Global Yoga Academy (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա հարուստ ուղեցույց է յոգայի ամենօրյա պարապմունքների համար: Շնչառական վարժություններից մինչև մարմնի դիրքեր, ձգումներ: Առաջարկում է փուլային ժանապարհ մասնագետների կողմից մշակված ծրագրերով, նաև հնարավոր է անհատական ծրագրեր կազմել: Այս հավելվածը ունի նաև հանգստացնող մեղեդիների բազա: Այն դարձնում է օգտատիրոջը յոգայի մեծ համայնքի մի մաս, որտեղ կիսվում են իրենց փորձով: Նշենք, որ հավելվածն ունի վճարովի ծառայություններ ավելի պրոֆեսիոնալ մակարդակների համար: