Վարչապետ Կարեն Կարապետյանին Deloitte & Touche /Դելոյթ Թուշ/ ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ՏՏ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները:
Վերլուծությունն իրականացվել է ոլորտում առկա միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների հիման վրա:
Ներկայացված առաջարկությունները վերաբերվում են՝ ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, Հայաստանում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն: