Facebook-ում կավելանա նոր ֆունկցիա

Facebook-ում կավելանա ալտերնատիվ նորությունների պատ, որտեղ օգտատերերին կառաջարկվեն նոր էջեր ու հրապարակումներ՝ ըստ նրանց նախընտրությունների: Որոնողական նոր ալգորիթմի շնորհիվ facebook-ում հնարավոր կլինի տեսնել դեռևս չհավանած էջերի հրապարակումներ, ծանոթանալ և գտնել նոր էջեր:

Նոր ֆունկցիայի համար կավելանա առանձին բաժին. օգտվելու համար, պետք է սեղմել հրթիռի տեսքով կոճակը: Այստեղ կարելի է տեսնել այն հրապարակումները, որոնք նման են ձեր հավանածներին, ինչպես նաև ընկերների շրջանում հայտնի տեքստային հրապարակումները, նկարները, տեսանյութերը և այլն:

Այս նորույթը դեռևս թեստավորման փուլում է iOS և Android մոբայլ հավելվածներում: Web-ում այն դեռևս բացակայում է: