Smarter Transportation Data Hackathon-ի գրանցման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է

Smarter Transportation Data Hackathon-ի գրանցման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է

Ապրիլի 15-16-ը ISTC ինովացիոն կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Smarter Transportation Data Hackathon: Այս հեքըթոնի նպատակը տրանսպորտի ոլորտում ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումներ մշակելն է:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է կազմել ծրագրավորողներից, դիզայներներից ու ձեռներեցներից բաղկացած 2-4 հոգանոց թիմեր, որոնք 24 ժամվա ընթացքում պետք է մշակեն և զարգացնեն նորարար գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները: Թիմերը կարող են օգտվել ոլորտի առաջատար ընկերությունների՝ Optym-ի, Menu.am-ի և ggTaxi-ի տրամադրած տվյալների բազաներից, ռեսուրսներից, ինչպես նաև օգտագործել հանրային բաց տվյալները:

Առաջին տեղը գրաված ամենանորարար լուծումը կստանա 4000 դոլար, լավագույն բիզնես-գաղափարի համար սահմանվել է 2500 դոլար պարգև և 1500 դոլար էլ կտրամդրվի Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում առաջարկող թիմին:

Գրանցվելու վերջնաժամկետը ապրիլի 12-ն է: Մանրամասներին ծանոթանալ և գրանցվել հնարավոր է այստեղ:

Հեքեթոնի ընթացքում թիմերի կողմից իրականացվող ծրագրերը կարող են ներառել, բայց սահմանափակված չլինել հետևյալ օրինակներով՝

  • Բջջային հավելված, որը տրամադրում է տրանսպորտին վերաբերող օգտակար տեղեկատվություն ներկա ժամանակում և/կամ ամենօրյա երթևեկությունը դարձնում է ավելի հաճելի
  • Վիզուալիզացիա (հավելված), որը տվյալների բարդ հավաքածուից առանձնացնում է կարևոր ինֆորմացիան և նպաստում է տրանսպորտային համակարգի գործունեության կամ տրանսպորտի պահանջի ընկալմանը
  • Ինֆորմացիոն գրաֆիկ (աղյուսակներ, դիագրամներ և այլն), որը ցուցադրում է տվյալների վերլուծության և համադրման արդյունքում ստացված հետաքրքիր վիճակագրություն:

Նշենք, որ հեքըթոնի կազմակերպիչներն են  Optym Armenia-ն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և ISTC ինովացիոն կենտրոնը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարորության աջակցությամբ: