Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Change

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղեցիկ ինտերֆեյսով հավելված է, որը կօգնի մատի մեկ հպումով փոխարկել (կոնվետրացիա) փոխարժեքները:

ScanBee

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի սկանավորել և թվայնացնել փաստաթղթերը և պահպանել դրանք PDF ֆորմատով: Հնարավոր է դրանք ուղարկել նաև էլ. նամակով:

Guitar Tuner+ Tuning Simplified

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է, որի միջոցով կիթառահարները կարող են վիզուալիզացնել նվագածը: Այն լսում է նոտաները, ստեղծում պարզ վիզուալ պատմություն և առաջարկում 20-ից ավելի գործիքավորման տարբերակներ:

Escaping Blocks

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս անվերջ վազող խաղում պետք է վազել և հաղթահարել ճանապարհի խոչընդոտները,, հավաքել միավորներ, արգելաբացել նոր կերպարներ:

Sea Of Giants: Explore A Secret Island

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կհետաքրքրի արկածային խաղեր նախընտրողներին: Հարկավոր է գտնել կորած մայրիկին՝ միստիկ և մութ տանը գիշերային փորձությունները հաղթահարելով, բանալիներ գտնելով, փազլներ լուծելով, խաղի տրամաբանական շարունակություններ փնտրելով: