Ինչպե՞ս Bixby ձայնային օգնականը գործարկել Samsung-ի հին մոդելի սմարթֆններում

Samsung ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց Galaxy S8 սմարթֆոնը, որն ունի հատուկ կոճակ ձայնային խելացի օգնական Bixby-ի համար: Պարզում է՝ կարելի է այն գործարկել նաև Samsung-ի հին մոդելների վրա: Ներկայացնում ենք, թե ինչպես:

Նշենք, որ սա պաշտոնական միջոց չէ, այն XDA Developers ֆորումում առաջարկել է takerhbkс նիկով հանդես եկող օգտատերերից մեկը:

Նախ սմարթֆոնի օպերացիոն համակարգը պետք է լինի Android 7.0, նաև պետք է բեռնել Galaxy S8-ի համար նախատեսված օրիգինալ գործարկիչ: Հրահանգները և բոլոր անհրաժեշտ APK-ֆայլերը կարող եք գտնել այստեղ:

Bixby-ն կարողանում է ինքնուրույն գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և միանգամից առաջարկել մի քանի տարբերակ՝ ընտրության հնարավորությամբ:

Bixby-ն հասկանում է՝ ինչ է տեսնում տեսախցիկը և այն վերածում է օբյեկտի, ցույց է տալիս որտեղից կարելի է գնել այդ օբյեկտը (Bixby Vision): Այն կգտնի շրջապատում գտնվող ամեն ինչի մասին մանրամասն տեղեկություններ: Ինպես նաև հնարավոր է խնդրել նրան հիշացնել որևէ բանի մասին կամ էլ բացել անհրաժեշտ ծրագրերը, փլեյլիստը և այլն:

https://youtu.be/wuOpkOsOXQU

Իհարկե, նշվում է նաև, որ ոչ բոլոր դեպքերում է այն աշխատում առանց խնդիրների, դրանք կարող են առաջանալ հատկապես տեսախցիկի կամ էլ խոսքի ճանաչման հետ:

Samsung ընկերությունը դերևս չի պլանավորում  Bixby-ն պաշտոնապես հասանելի դարձնել Google Play-ում, բայց իհարկե այն միակ ձայնային օգնականը չէ: Ի դեպ, հայտնի է դարձել, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Google Assistant-ը Android Marshmallow և Nougat համակարգերով աշխատող ավելի մեծ թվով սմարթֆոնների համար հասանելի դառնա: Ինչպես նաև Microsoft-ի Cortana-ն  Google Play-ում: