Apple-ի նոր Clips հավելվածն արդեն հասանելի է App Store-ում

Clips հավելվածը, որը Apple ընկերությունը ներկայացրեց կարմիր iPhone 7-ի հետ, արդեն հասանելի է App Store-ում ներբեռնման համար:  Նոր հավելվածը նախատեսված է iPhone-ով և iPad-ով տեսանյութեր պատրաստելու և խմբագրելու համար: Clips-ը թույլ է տալիս նկարել նոր տեսանյութ, հեշտորեն իրար միացնել մի քանի տեսանյութեր՝ առանց մասնագիտական հմտությունների տիրապետելու:

Հավելվածիում առկա է աուդիո ֆայլերի բազա, որից կարելի է օգտվել տեսահոլովակ պատրաստելիս: Դրանք ավտոմատ կերպով համապատասխանեցվում են տեսահոլովակի տևողությանը: Նաև հնարավոր է ստեղծել անիմացիոն գրություններ 36 լեզուներով, օգտագործել էմոջիներ, ֆիլտրեր:

Պատրաստած տեսանյութերով հնարավոր է կիսվել սոցցանցերում՝ Facebook-ում, Instagram-ում, հրապարակել YouTube-ում և այլն: Նշենք. որ Clips-ը անվճար է հասանելի App Store-ում ներբեռնման համար: