ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Mic’d
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա ձայնագրման համար նախատեսված հավելված է: Այն պարզ ինտերֆեյս ունի, հեշտ օգտագործվող է, հարկավոր է սեղմել էկրանի կենտրոնի կարմիր կոճակը և սկսել ձայնագրությունը: Նախատեսված է նաև Apple Watch-ի համար:
Word Jam – scramble, jumble without friends fun
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա ժամանցային բառախաղ է: Պետք է պատահականության սկզբունքով դասավորված տառերից կազմել բառեր:
Pool Break 3D Billiards 8 Ball, 9 Ball, Snooker
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա 3D բիլիարդ խաղ է: Այստեղ հնարավոր է խաղալ նաև արհեստական ինտելեկտով օժտված հակառակորդի դեմ, օնլայն ընկերների հետ, կամ էլ այլ խաղացողների հետ:
This Is Not a Test: A Survival RPG Comic
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում հետագա զարգացումներն ու պատմությունն, իրադարձությունների շարունակությունը կախված է ձեր ընտրություններից ու պատասխաններից: Այն պատրաստված է կոմիքսների ոճով: Ամբողջ խաղի իմաստը ողջ մնալն է: