ԻՏՁՄ 17-րդ տարեկան համագումարը կանցկացվի ապրիլի 19-ին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

ԻՏՁՄ համագումարի ընթացքում կամփոփվի Միության կողմից մշակվող 2017-2021 թթ. ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը, ԻՏՁՄ գործունեության նախորդ տարվա արդյունքները և կանցկացվի վարչության ընտրություն:

ԻՏՁՄ 17-րդ համագումարին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ՏՀՏ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: