ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Forager
Գինը՝ 6.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի պահպանել հատուկ ռեժիմով սննդակարգ` ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով: Այն ունի 30-90 օր տևող մշակված ծրագիր, որին հետևելու դեպքում գուցե արդյունքը ձեզ գոհացնի:
My Town : Hospital
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա 3-12 տարեկան երեխաների համար նախատեսված խաղ է: Հիվանդանոցում, որն ունի 2 հարկ և 7 սենյակ, կարելի է բազմապիսի գործողություններ կատարել շուրջ 12 անիմացիոն կերպարների հետ:
WikiLinks
Գինը՝ 5.99$ – անվճար
Սա Wikipedia-ից հաճախ օգտվողների համար է: Այն կայքից օգտվելու խելացի ուղեցույց է, որը յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ առաջարկում է բոլոր նման նյութերի անհրաժեշտ հաղումերը:
Asthmatic
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը նախատեսված է ասթմայով տառապողների համար: Այն ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, խոնավության աստիճանը և մի շարք այլ ցուցիչներով օգնում նրանց կողմնորոշվել և գտնել ինքնազգացողության համար նպաստավոր պայմաններով վայրեր:
Reminders Widget
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս վիդջեթում կարելի է ավելացնել բոլոր անհրաժեշտ հիշեցումները, որոնք ցանկանում եք, որ ամեն պահի ձեր աչքի առաջ լինեն:
Orderly
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի վիզուալիզացնել օրվա անելիքները՝ ըատ վայրերի: Դասակարգեք և գրանցեք ամենակարևոր ու առաջնային գործողությունները, հավելվածն էլ կհիշեցնի դրանց մասին: