Վիրտուալ էքսկուրսիաներ ու որակյալ 3D քարտեզներ. Google Earth-ը թարմացվել է

Google ընկերությունը ներկայացրել է Google Earth-ը նորովի, մասշտաբային թարմացման արդյունքում ավելացել են մի շարք ֆումկցիաներ, եռաչափ քարտեզներ, իսկ ինտերակտիվ վիրտուալ ճանապարհորդության շնորհիվ հնարավոր է Երկիր մոլորակը բացահայտել նորովի:

Էքսկուրսիաները կազմվել և մշակվել են գիտնականների, վավերագիրների ու այլ փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Հասանելի է վիրտուալ 50 էքսկուրսիա մոբայլ հավելվածում, որոնք կարելի է գտնել նոր  Voyager բաժնում:

Կարելի է ճամփորդել Տանզանիայի ազգային այգում՝ Գոմբե Սթրիմում: Ինչպես նաև հասանելի է BBC Earth-ի վիդեոների ֆորմատով 6 հետաքրքրաշարժ տեսանյութեր: Այդ թվում նաև երեխաների համար նախատեսված էքսկուրսիաներ, որոնք վարում են «Sesame Street» ուսուցողական ծրագրի կերպարները:

Թարմացված տարբերակում նաև ավելացել է I’m Feeling Lucky կոճակը, որը սեղմելու դեպքում պատահականության սկզբունքով կհայտնվեք աշխարհի որևէ կետում: Հնարավոր է այն ձեզ տանի Իտալիայի օպերային թատրոն կամ էլ Ճապոնիայի տաք աղբյուրներ: Որտեղ էլ հավելվածը կառաջարկի թերթել հետաքրքիր փաստեր ներկայացնող քարտեր տվյալ վայրի մասին:

Բացի այդ էլ հնարավոր է շրջակայքն ուսումնասիրել եռաչափ պատկերներով: Դրա համար բավական է սեղմել աջ կողմի նեքևի հատվածում տեղակայված 3D կոճակը: Google-ում հրաշալի կերպով աշխատել են եռաչափ մոդելների վրա և դրանք դարձրել բավականին որակյալ և հստակ:

Նշենք, որ թարմացված տարբերակի վրա աշխատանքները տևել են 2 տարի, այժմ այն հնարավոր է տեսնել Chrome բրաուզերի միջոցով, նաև հասանելի է հավելվածի Android օգտատերերին: Ինչ վերաբերվում է iOS համակարգին, ապա այստեղ նույնպես շուտով այն հասանելի կդառնա և իհարկե մյուս բրաուզերների համար նույնպես: