«Ռոստելեկոմն» իրականացրել է բարեկարգման աշխատանքներ

Ապրիլի 20-ին «Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ։ Աշխտանքներին մասնակցում էին Ռոստելեկոմի, ՍՕԱՐ Հայաստանի և մանկատան աշխատակիցները։

Մասնավորապես, աշխատակիցների ջանքերով մաքրվել և ներկվել են տարածքի փայտյա և երկաթյա ծածկույթները, տրամադրված նյութերով հետագայում նաև կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքներ։

Տարածքը ծառայում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար որպես զբոսանքի, վարժանքների ու հանգստի վայր, ուր տարվա տաք եղանակին շատ ժամանակ են անցկացնում։ Համատեղ իրականացված աշխատանքը նպատակ ուներ բակն ու այգին նրանց համար դարձնելու առավել գրավիչ ու հաճելի, իսկ լողավազանների բարեկարգումը՝ առավել օգտակար։