Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 25)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NoLocation

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռացնել լուսանկարների տեղի մասին տվյալները: Արագ և հեշտ կարելի է հեռացնել EXIF-տվյալները:

War of Eclipse

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պիքսելային ոճով պատրաստված խաղ է, որի ընթացքում պետք է պայքարել օդային մարտանավերով, հավաքել միավորներ և կիսվել արդյունքներով սոցցանցերում:

cut.

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածով պետք է նկարել մեկ գծով՝ առանց ընդհատելու: Կարելի է մինիմալիստական ոճով հետաքրքիր գծապատկերներ ստանալ:

Gunpowder

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա փազլ խաղ է: Հարակավոր է ազատել բռնագրավված ոսկեղենը: Խաղն ունի 150 աշխարհ:

Picsew – Screenshot Stitching

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Հնարավոր է սքրիշոթերը կտրել, միացնել իրար, պատրաստել գեղեցիկ կոլաժներ: