IT Chess Cup 2017. Առաջնության մեկնարկը ապրիլի 28-ին է

IT Chess Cup 2017. Առաջնության մեկնարկը ապրիլի 28-ին է

ՏՏ ոլորտի ընկերությունները այս տարի նույնպես համախմբվում են շախմատի շուրջ: Մրցաշարի մեկնարկը ապրիլի 28-ին է: IT Chess Сup-ը, ոչ միայն խաղալու, այլև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակի շուրջ համախմբելու նախաձեռնություն է։

«Սիներջի» ընկերության և Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող շախմատի մրցաշարի բացմանը ներկա կլինեն գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը:

Խաղերը կկայանան ապրիլի 29-ին և 30-ին Շախմատի ակադեմիայում: Մրցանակաբաշխության և փակման արարարողությունը տեղի կունենա մրցաշարի վերջին օրը:

Մրցաշարին այս տարի միացել են EPAM Systems-ը, Fimetech-ը,  Vmware Armenia-ն, Ginosi Apartels Yerevan-ը, Betconstruct-ը, Synopsys Armenia-ն, Optym-ը և այլ ՏՏ ընկերություններ: