Նորույթ Facebook-ում

Facebook-ը սկսել է թեստավորել նոր հնարավորություն, որը թույլ կտա էջի ետնանկարի տեղում բացի նկարից, նաև կարճ տեսանյութ տեղադրել: Սրա միջոցով կարելի է ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել և այն օգտագործել էջերի առաջխաղացման համար:

Առաջիններից է Narcos էջը, որն արդեն տեսադրել է տեսանյութ նկարի փոխարեն: Տեսանյութը միանում է ավտոմատ կերպով և անձայն: Ցանկության դեպքում հնարավոր է միացնել ձայնը:

https://twitter.com/vladcalus/status/856856754092683264

Նշենք, որ սա դեռևս թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով էջերի, թե երբ հասանելի կդառնա բոլոր օգտատերերին և էջերին, դեռ հայտնի չէ: