Uber-ը կարտադրի թռչող տաքսիներ

Uber-ը կարտադրի թռչող տաքսիներ

Uber ընկերությունը, խոստացել է ներկայացնել սեփական արտադրության թռչող մեքենան 2020 թվականին: Ընկերության ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը հայտնել է, որ «քաղաքային ավիացիան» հաջորդ քայլն է Uber-ի համար: Թռչող ավտոմեքենաները թույլ կտան թոթափել ճանապարհների ծանրաբեռնվածությունը և նվազեցնել շրջապատող միջավայրի աղտոտվածությունը:

Նրա խոսքով՝ նոր մեքենան ամբողջությամբ ավտոմատացված կլինի և կաշխատի մեկ հպման սկզբունքով: Նոր մոդելի անունը դեռ գաղտնի է պահվում, որն աաջին անգամ կցուցադրվի Դուբայում World Expo-2020 ցուցահանդեսին:

Ընկերությունը մտադրվել է մշակել ուղղահայաց թռիչքների և քաղաքային պայմաններում վայրէջք կատարելու համար հատուկ ինֆրաստրուկտուրաներ: Այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով՝ Uber-ը կհամագործակցի 5 ավիաշինական ընկերությունների հետ, ինչպես նաև Դալասի ու Դուբայի քաղաքային իշխանությունների հետ:

Նշվում է նաև, որ թռրող տաքսու ղեկին նստելու համար կպահանջվի և՛ վարորդական իրավունք, և՛ օդաչուի լիցենցիա:

Թեգեր: Uber, uber taxi