Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 2)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Bills for iPhone

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է չափել ամսական ծախսերը, նշել վճարումների ամսաթվերը, որոնց մասին կհիշեցնի հավելվածը, ինչպես նաև դասակարգել դրանք ըստ կատեգորիաների:

Budgets for iPhone

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա բյուջեն կառավարելու համար նախատեսված հավելված է: Հնարավոր է հաշվել եկամուտը, ծախսերը, սահմանել դրանց չափը, հետևել ժամանակի ընթացքում դրանց դինամիկային:

Flow

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածով էլ հնարավոր է կառավարել էլ. նամակագրությունը: Flow-ում կարելի է սինքրոնացնել տարբեր էլ. հասցեներ և ստուգել, ուղարկել նոր նամակներ և կատարել այլ գործողություններ:

PhotoViva

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա լուսանկարների խմբագրիչ է: Հնարավոր է մեկ հպումով դրանք վերածել գունավոր և յուրօրինակ նկարներիի: