Microsoft Sufrace Laptop. ներկայացվել է Windows 10 S ՕՀ-ով աշխատող առաջին notebook-ը

Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows 10 S նոր օպերացիոն համակարգը և դրանով աշխատող առաջին notebook-ը՝ Microsoft Sufrace Laptop-ը: Նոր ՕՀ-ն ավելի թեթևացված է և նախատեսված է ոչ այնքան թանկ սարքավորումների համար:

Surface Laptop

Նոթբուքը ստացել է մետաղական կորպուս և ստեղնաշարը պատվել է ալկանտարայով, դիսփլեյը 13.5 դյույմ է, 2256х1504 պիքսել: Էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass ապակիով:

Տեխնիկական բնութագիր՝

  • 7-րդ սերնդի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր
  • 4/8/16 Գբ օպերացիոն հիշողություն և 128/256/512 Գբ SSD
  • USB 3.0, 3,5 մմ ականջակալների համար, MIni DisplayPort
  • 308,1х223,2х14,48 մմ, 1,2 կգ

Microsoft-ը խոստանում է մինչև 14,5 ժամ անդադար աշխատանք: Surface Laptop-ը թողարկվել է 4 գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն, գինեգույն և կապույտ: Գինը՝ սկսած $1000-ից: Այն շուկա դուրս կգա հունիսի 15-ից:

https://youtu.be/74kPEJWpCD4

Windows 10 S

Windows 10 S ՕՀ-ով կթողարկվեն բոլոր դեսքթոփ ծրագրերը, այդ թվում Office-ի ամբողջական փաթեթը: Միակ պայմանը՝ հավելվածները միայն Windows Store-ից պետք է լինեն:

Dell, HP, Samsung, Toshiba, Acer, Asus և Fujitsu ընկերությունների սարքավորումներն արդեն իսկ աշխատում են Windows 10 S-ը: Այս ՕՀ-ն առավելապես նախատեսված է կրթական հաստատությունների համար: