Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 4)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Songbot

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է, որը կօգնի արագ կերպով գտնել և ունկնդրել ցակալի երգերը, պետք է գրել կատարողի անունը կամ էլ երգի անունը:

Zero+

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա մաթեմատիկական փազլ խաղ է. որի ընթացքում անհրաժեշտ է պարզ գործողությունների շնորհիվ ստանալ զրո:

The Magician’s Handbook: Cursed Valley (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա դուր կգա արկածային պատմությունների սիրահարներին: Այստեղ պետք է գլուխկոտրուկների միջոցով գտնել թաքնված իրեր կախարդական աշխարհում: Խաղն ընդհանուր առմամբ ունի 13 աշխարհ՝ 12 մինի-խաղերից բաղկացած:

The Magician’s Handbook: Cursed Valley HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD, ավելի որակյալ տարբերակն է: Խաղի էությունը և առաջադրանքները նույնն են, միայն թե սա նախատեսված է հատկապես iPad-ով խաղալու համար: