Հայսատանի ՏՏ հաջողակ ներկայացուցիչները «Մերգելյան» ակումբում կիսվել են իրենց փորձով

Հայսատանի ՏՏ հաջողակ ներկայացուցիչները «Մերգելյան» ակումբում կիսվել են իրենց փորձով

Մարտի 4-ին «Մերգելյան» ակումբում տեղի ունեցավ «Բիզնեսի/ստարտափի պլանավորում և ֆինանսավորում» թեմայով քննարկում: Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողակ սթարթափների հիմնադիրներն ու գործարարները կիսվեցին սեփական փորձով, խոսեցին սթարթափ ստեղծելու ու առաջխաղացնելու ճանապարհին հանդիպող խնդիրների մասին, ներկայացրին նախանական փուլում հանդիպող մարտահրավերներն ու հաճախ թույլ տրվող սխալները, ինչպես նաև դրանցից խուսափելու ճանապարհները:

Խոսնակներն էին՝

  • Idram-ի հիմնադիր, Global.am-ի նախագահ, Internet Society ՀԿ-ի անդամ Գևորգ Պողոսյանը
  • The Crowdfunding Forumla-ի հիմնադիր, FinTrancNet-ի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը
  • Lime Tech–ի տնօրեն Գևորգ Սաֆարյանը
  • GG laboratories-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

Նախ հրավիրված մասնագետները կարևորեցին նմանատիպ քննարկումները, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի մոդերատորությամբ ներկայացրին Հայաստանում և արտասահմանում  բիզնես հիմնելու գաղտնիքները:

Միջոցառմանը ստեղծել էր հետաքրքիր և ինտերակտիվ մթնոլորտ: Մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին:

Նշենք, որ քննարկումը կազմակերպել էր New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամը: