Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Shape Game & Colors App

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված փազլ խաղ է, որի միջոցով նրանք կարող են սովորել գույները, կենդանիների անունները, տարբերել երկրաչափական մարմինները և այլ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել:

Dark Forest Interactive Horror ShortStory GameBook

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ինտերակտիվ գիրք է միստիկ մութ անտառի մասին սարսափ պատմություններով:

Little Kitten

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է խնամել փոքրիկ փիսիկին, կերակրել, լողացնել, քնեցնել և ամենօրյա մինի խաղերով մեծացնել կենդանուն:

Memory Quest: Dungeon Adventure

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հիշողությունը զարգացնեղ փազլ խաղ է: Կարելի է ընտրել աղջիկ կամ տղա կերպարներից որևէ մեկին և նրա հետ անցնել աստիճանաբար դժվարացող աշխարհները:

Drop The Chicken 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա Cut the rope խաղի նմանությամբ պատրաստված խաղ է, որի ընթացքում, կիրառելով ֆիզիկայի կանոնները, պետք է օգնել ճուտիկին փախչել կրկեսից:

Battle Bay

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում մոտորանավակով պետք է առաջ շարժվել ալիքների վրայով և կրակել ճանապարհին հանդիպող թշնամիներին, այսպիսով հավաքել միավորներ, հաղթահարել խաղի փուլերը: