Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tahrir App

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նկարների վրա գրելու, տեքստեր ավելացնելու համար նախատեսված գործիք է: Այստեղ հասանելի է շուրջ 100 տառատեսակ:

Write for iPhone

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է տեքստային նշումներ անելու համար: Մտքում ծագած գաղափարը կարող եք գրել այստեղ և կիսվել դրանով սոցցանցերում, ամպային համակարգերում, էլ. փոտով:

Write for iPad

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախորդ հավելվածն է, պարզապես այս մեկը նախատեսված է iPad-ում նշումներ կատարելու համար:

Dino-Store

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա 23 էջանոց ինտերակտիվ պատմություն է, որը պատմում է Dino-Store-ից գնումներ կատարելիս՝ Լեոի և իր հոր արկածների մասին:

Orderly

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք ավելի արդյունավետ կառավարել օրը, դասակարգել անելիքները, վիզուալիզացնել to-do list-երը:

Miss Hollywood: Pugs & Kisses

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գլամուրային սթիքերների փաթեթ է, որում կգտնեք ավելի քան 30 անիմացիոն սթիքերներ: Դրանք զրույցին կհաղորդեն նոր երանգ: