Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Expenses OK

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կարճ ժամանակում հաշվել ծախսերը և ավելի արդյունավետ կառավարել բյուջեն:

Big Keys: Large Keyboard & Emoji QWERTY Magnifier

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի անհատականացնել և ձևափոխել ստեղնաշարը՝ դարձնելով այն ավելի մեծ, զետեղել էմոջիներ և հարմարեցնել ձեր ցանկությանը:

Fingerprint Login: PassKey Password & Apps Lock

Գինը՝ 8.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս պաշտպանել տվյալները՝ մատնահետքերով կոդավորման շնորհիվ: Կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել ձեր հավելվածներ՝ առանց ձեր մատնահետքի:

Noizio

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը առաջարկում է տարբեր երևույթներին և միջավայրերին բնորոշ ձայներ: Օրինակ՝ սրճարանի, անտառի, կամ էլ գետի հոսող ջրի ձայն, ընթացող գնացքի և այլն: Կարելի է իրար խառնել ձայները և ստանալ ինչ-որ իրավիճակ:

Ukulele Tuner+

Գինը՝ 2.99$ – անվճար

Ukulele Tuner+ հավելվածով հնարավոր է ձայնագրել և գործիքավորել երաժշտություններ՝ պարզապես բանավոր արտաբերելով մեղեդին:

Paint Hack

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է, որը թույլ է տալիս ազատ ստեղծագործել և ստանալ թվային իլյուստրացիաներ: Այն առաջարկում է  մեծ գործիքակազմ, որում ընդգրկված են 90 տարբեր հաստության և նշանակության վրձիններ ու գործիքներ: