Կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության առանձնահատկությունները. քննարկում «Մերգելյան ակումբում»

Մայիսի 16-ին «Մերգելյան ակումբում» տեղի ունեցավ պանելային քննարկում «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» թեմայով:

Հանդիպման հյուրերն էին`

  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը,
  • ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման բաժնի գլխավոր մասնագետ Արման Գալստյանը,
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը,
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը,
  • ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը,
  • ՀՀ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ և եկամուտների քաղաքականության բաժնի պետ Լեռնիկ Հարությունյանը:

Մասնակիցները անդրադարձան իրենց նախարարությունների՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությանը՝ ներկայացնելով առանձնահատկությունները և արդյունավետ համագործակցության օրինակներ: Կառավարության ներկայացուցիչները փորձեցին օբյեկտիվորեն արձագանքել բարձրացված խնդիրներին, ներկայացնել համապատասխան ոլորտներում տարվող աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները:

Վերջում ներկաները հնավորություն ստացան իրենց հետաքրքրող հարցերը անձամբ հղել կառավարության ներկայացուցիչներին: