Sevan Startup Summit 2017-ը շարունակում է հայտերի ընդունումը

Հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին կանցկացվի Sevan Startup Summit-ը: Վրանային բիզնես ֆորումը արդեն երկրորդ տարին է անցկացվելու: Այս տարի սամմիթին մասնակցելու է 100-ից ավելի թիմ, շուրջ 15-ը ստանալու են մրցանակներ։ Մրցանակային ֆոնդը կկազմի 40 հազար դոլար:

Մասնակիցների թվում կլինեն ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, միջազգային հյուրեր եւ լրագրողներ: Sevan Startup Summit 2017-ի հայտերի ընդունումը շարունակվում է, վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Հայտերը կարելի է լրացնել այստեղ:

Sevan Startup Summit 2017-ի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ խորհուրդներ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թրեյներներից: Հուլիսի 25-ից 26-ը առաջին անգամ կկազմակերպվի Camp Fire Pitch, որի ընթացքում Business stage սթարթափները փիչերով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հրեշտակ ներդրողների և վենչուրային հիմնադրամների առաջ:

Հուլիսի 27-ից 28-ը տեղի կունենա Campathon՝ ծրագրավորողների թիմերը կմրցեն իրենց առաջարկած ծրագրային լուծումներով։ Հուլիսի 29-ին նախատեսվում է Idea Battle՝ Seed stage սթարթափների համար։ Հաջորդ օրը Early stage սթարթափները Big Battle-ում կներկայանան։

Sevan Startup Summit 2017-ի վերջին օրը՝ հուլիսի 30-ի գիշերը կազմակերպվելու է Grand Beach Party բոլոր ցանկացողների համար:

https://www.facebook.com/sevanstartupsummit/videos/421100498243833/