Telegram-ում հայտնվել են նոր գործառույթներ

Telegram մեսենջերում ավելացել են նոր ֆունկցիաներ: Թարմացված Telegram 4.0 տարբերակում այժմ ներդրվել են բոտերում օնլայն վճարային համակարգ, Telescope վիդեոհարթակը, ինչպես նաև բարելավվել է բրաուզերը:

Վճարումներ

Այժմ բոտերում հնարավոր է իրականացնել գնումներ, կավելանա հատուկ կոճակ օնլայն վճարումների համար, որը սեղմելուց հետո պետք է լրացնել բանկային քարտի տվյալները և ավարտին հասցնել օնլայն գործարքը: Apple Pay և Android Pay համակարգերով նույնպես կարելի է վճարում անել:

Telegram-ը չի պահպանում տվյալները: Վճարումների գործընթացը իրականացվում է Stripe համակարգով: Նշվում է, որ հետագայում կավելանան այլ համակարգեր նույնպես:

Նոր ֆունկցիան գործնականում կարելի է փորձարկել  @ShopBot դեմո-բոտից օգտվելով: Այն վաճառում է ժամանակի մեքենա: Իսկ իրական վճարում կատարել հնարավոր է  @TelegramDonate բոտի միջոցով:

Telescope

Տեսահաղորդագրություն ուղարկել հնարավոր է ցանկացած չաթից: Հանրային էջեր վարողները կարող են իրենց տեսանյութերը պահպանել  Telescope հարթակում: telesco.pe/channel_name հղումով էջում կարելի է գտնել բոլոր հրապարակված վիդեոները: Նշենք, որ տեսանյութի տևողությունը չի կարող գերազանցել մեկ րոպեն: Պահպանված տեսանյութերը կարող է տեսնել յուրաքանչյուր օգտատեր, նույնիսկ նրանք, ովքեր չունեն telegram հաշիվ: Վիդեները նաև կարելի է տարածել սոցցանցերում:

Instant View

Եվս մեկ թարմացում բրաուզերում: Այժմ բրաուզերում կարելի է տեսնել, որ միայն տեքստային հաղորդագրությունները, այլ նաև նկարները և տեսանյութերը:

Այս տարվա մարտին Telegram մեսենջերում աուդիոզանգերի գործառույթ ավելացավ: Բոլոր զանգերը պաշտպանված են end-to-end գաղտնագրմամբ: