Алиса. Նոր ձայնային օգնական Yandex-ից

Yandex հավելվածի beta տարբերակում ավելացել է «Ալիսա» անունով ձայնային օգնական: Նրա հետ հնաարվոր է խոսել կամ էլ տեքստային հղորդագրություններ ուղարկել:

«Ալիսան» կարող է հասկանալ խոսքը և փնտրել անհրաժեշտ ինֆորմացիան համացանցում, հուշել կարճ ճանապարհը, ցույց տալ մոտակա ռեստորանների և այլ հաստատությունների, մետրոյի կայարանների տեղերը: Այն կտեղեկացնի եղանակի տեսության, սպասվող ջերմաստիճանի և երթևեկության ծանրաբեռնվածության մասին: «Ալիսան» նաև օժտված է հումորի զգացումով, կարող է պատմել անեկտոդներ, փիլիսոփայել և նույնիսկ երգել, եթե չամաչի:

Շփումը մեծամասամբ կայանում է մեկ հարց ու մեկ պատասխան տարբերակով: Եթե «Ալիսան» չի կարող ինքնուրույն պատասխանել հարցին, ապա առաջարկում է որոնում կատարել Yandex որոնողական համակարգում: Այլ հավելվածների հետ ձայնային օգնականը չի աշխատում:

Նշենք, որ Yandex-ի սեփական խելացի օգնականը դեռ միայն թեստավորման փուլում է, որն անցնեուց հետո նախատեսվում է այն թողարկել Yandex հավելվածում՝ Android և iOS համակարգերի համար: