Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 24)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Juice: Complication for iPhone Battery

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է Apple Watch-ով iPhone-ի մարտկոցի լիցքաթափման մասին տեղեկանալու համար: Այն ծանուցումների միջոցով կհայտնի դրա մասին:

Captain Cowboy

Գինը՝ 0.99$ – անվճար

Captain Cowboy խաղում պետք է բացահայտել հսկայական աստերոիդը, գտնել ադամանդներ, կուտակել միավորներ:

Willio – Split bills between friends

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ընկերների հետ միասնական վճարումներ անել: Հնարավոր է վճարումները բաժանել իրար միջև և  ըստ պլանի կատարել վճարումները:

The Great Fusion

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում 2022 թվականն է: Հասարակությունը փոխվել է, աղքատները ավելի են աղքատացել, հարուստները՝ հակառակը: Պետք է տարբեր փազլների, առաջադրանքների, քաղաքացիների հետ զրույցների միջոցով փոխել, բալանսավորել աշխարհը և դարձնել այն ավելի լավը:

Aureus

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել հիշողությունը, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պետք է լուծել փազլը և ոսկի արտադրել: Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի: