Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Best Essential Oils and Aromatherapy Guide Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ապրել ավելի առողջ կենսակերպով, նախատեսված է այլընտրանքային բժշկությամբ հետաքրքրվողների համար: Պարունակում է բավական  շատ ինֆորմացիա արոմաթերապիայի մասին:

Coloring Animal Zoo

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված գունազարդման խաղ է: Պետք է ներկել զվարճալի անիմացիոն կենդանիներին, որը միաժամանակ կարող է ուսուցողական բնույթ կրել:

Todokit

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի պլանավորել և կազմակերպել օրը, սահմանել առաջադրանքներ, որոնց մասին այն կհիշեցնի:

Schulte Table

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ուղեղը մարզող խաղ է, որը կկատարելագործի կարդալու արագությունը: Պետք է արագորեն հավաքել ցուցատախտակի վրա պատկերված թվերն ըստ աճման հերթականության: Կարող եք ինքերդ ընտրել ցուցատախտակի ու թվերի գույները, չափսերը: Հնարավորություն կա նաև ձեր արդյունքները համեմատել այլ խաղացողների հետ:

Lollipop: Sweet Taste Match3

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս փազլ խաղում կարող եք միանալ Ջենիին և նցնել 300 աշխարհ՝ քաղցր պայթյունների շնորհիվ:

“klocki”

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա հանգստացնող փազլ-խաղ է, այստեղ չկան ավելորդ և հոգնացնող էջեր: Անհրաժեշտ է ճանապարհ կառուցել այնպես, որպեսզի գծերը չհատվեն իրար, այլապես խաղը հարկավոր կլինի սկսել սկզբից: Մակարդակները սկսում են բարդանալ, երբ ի հայտ են գալիս եռաչափ պատկերներ: