Huawei-ն թողարկել է իր 1-ին notebook-ը, որը շատ նման է MacBook Pro-ին

Huawei ընկերությունը թողարկել է իր առաջին MateBook X նոթբուքը, որը արտաքին տեսքով շատ նման է 12 դյույմանոց MacBook-ին: Տեխնիկական մասով նույնպես կարելի է գտնել նմանություններ, սակայն կան նաև ակնհայտ տարբերություններ:

Չինական ընկերության նոթբուքը թողարկվել է վարդագույն, մոխրագույն և ոսկեգույն տարբերակներով: Ինչպես MacBook-ի դեպքում է, USB մուտքերի քանակը կրճատված է, դրանք երկուսն են:

Հովացման համակարգը առանց հովհարների է: Երկու նոթբուքերի դեպքում էլ այն իրականացվում է հատուկ նյութերի միջոցով, որը թույլ է տալիս ավելի բարակ և թեթև նոթբուքեր պատրաստել: Այս առումով Huawei-ն ( 12.5 մմ ) գերազանցում է Apple-ի Macbook Pro-ին (13.1 մմ):

MateBook X-ը ունի 13 դյույմանով էկրան, որը համեմատաբար ավելի բարակ է: Այն համալրվել է 7-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսորով, MacBook-ում տեղադրված է Intel Core M պրոցեսոր: Օպերացիոն հիշողությունը նույնն է՝ 8 Գբ և  512 Գբ պահեստային հիշողություն: Huawei-ն վստահեցնում է, որ մեկ լիցքավորմամբ նոթբուքը կարող է 10 ժամ անդադար աշխատել:

https://youtu.be/kuZWxnflMZc

Ակնհայտ տարբերություններից մեկն այն է, որ Huawei նոթբուքը ստացել է մատնահետքի սկաներ, որի միջոցով կարելի է արագ մուտք գործել համակարգ: MateBook X-ի գինը սկսում է 1 570 դոլարից, իսկ MacBook-ինը՝ 1 800 դոլարից: