Մարկ Ցուկերբերգը ստացավ Հարվարդի դիպլոմը՝ 2005-ին ուսումը թողնելուց հետո

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստացել է Հարվարդի դիպլոմը, որտեղ ուսումը դադարեցրել էր 2005-ին:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը նա ելույթով է հանդես եկել, որում հայտարարել է, որ իր ծնողները առաջին հերթին հպարտանում են իրենով, որ ընդունվել է Հարվարդ:

https://www.facebook.com/4/posts/10103748163337421/

Ցուկերբերգի ելույթը ուղիղ եթերով հեռարձակվել է Հարվարդի ֆեյսբուքյան էջում: The Verge-ի հաղորդմամբ՝ օգտատերերը Մարկի խոսքում նկատել են բազմաթիվ անճշտություններ, սխալ արտասանություն և տառերի անիմաստ միացություններ: Facebook ընկերությունից հայտնել են, որ խոսքի գաղտնագրման պատասխանատվությունը համալսարանինն է:

Նշենք, որ Ցուկերբերգը լքել էր Հարվարդը 2005-ին, տեղափոխվել Կալիֆոռնիա, որպեսզի առաջխաղացնի Facebook սոցցանցը, որը ստեղծել էր համալսարանի ուսանողական հանրակացարանում: