Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Change

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղեցիկ ինտերֆեյսով հավելված է, որը կօգնի մատի մեկ հպումով փոխարկել (կոնվետրացիա) փոխարժեքները:

CameraPixels

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս լուսանկարչական հավելվածը նախատեսված է և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական լուսանկարիչների համար: Հավելվածով հնարավոր է մի շարք ռեժիմներով լուսանկարել, այդ թվում նաև ստեղծել slow motion տեսանյութեր:

Cuecard

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի ավելի տեսաելի դարձնել օրական առաջադրանքները, նշումները, կարևոր իրադարձությունները և կհիշեցնի դրանց մասին:

Subtraction Flash Cards Match Math Games for Kids

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական խաղ է, որի օգնությամբ նրանք կարող են ավելացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից, զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

Stopwatch+: Accurate Mechanical Analog Timepiece

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա վայրկյանաչափ է: Այն ճշգրիտ չափում  և ներկայացնում է տվյալները, որոնցով հնարավոր է կիսվել ընկերների հետ: